Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` այսօր Բաքվում նախատեսված հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին, հայտնում է ադրբեջանական contact.az կայքը:

Հանդիպմանը նախորդելու են Պուտինի երկկողմ հանդիպումներն Իլհամ Ալիևի և Հասան Ռոուհանիի հետ:

Երեք երկրների հանդիպման արդյունքներով ընդունվելու է Բաքվի հռչակագիրը, որտեղ նախանշվելու են եռակողմ համագործակցության ուղղությունները:
Բացի այդ` երեք երկրների ԱԳՆ ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Տեսանյութեր

Լրահոս