Բաժիններ՝

ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանը խոստովանում են, որ տարածաշրջանի չլուծված հակամարտությունները մեծ խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը կոչ են անում միջազգային հանրությանը միանալ ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ իրենց պայքարին, ասվում է հռչակագրի նախագծում, որը հայտնվել է RIA Novosti գործակալության տրամադրության ներքո:

«Կողմերը մտադիր են հակազդել ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, անդրսահմանային հանցավորությանը, զենքի անօրինական առևտրին, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, մարդկանց առևտրին: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը միանալ իրենց ջանքերին` արդյունավետորեն լուծելու միջազգային կայունության և անվտանգության համար սպառնալիք ներկայացնող այդ մարտահրավերները»,- ասված է հռչակագրի տեքստում, որը պետք է հավանության արժանանա Բաքվում երեք երկրների նախագահների գագաթաժողովի արդյունքներով:

Նշվում է նաև, որ «կողմերը կտրականապես դատապարտում են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով հանդերձ, կարևորվում են երկկողմ և եռակողմ խորհրդատվությունները ահաբեկչությանը հակազդելու հարցում»:

«Կողմերը խոստովանում են, որ տարածաշրջանի չլուծված հակամարտությունները մեծ խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար: Եվ այդ առնչությամբ ընդգծվում է դրանց շուտափույթ լուծումը բանակցությունների միջոցով և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- գրված է հռչակագրի տեքստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս