Բաժիններ՝

Վրաստանի նորանշանակ պաշտպանության նախարարն ուսումնասիրում է Խիդաշելիի` պարտադիր զորակոչը չեղյալ հայտարարելու որոշումը

Ինչպես հայտարարել է Վրաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ներկայումս ուսումնասիրվում է երկրի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի` երկրում պարտադիր զորակոչը չեղյալ հայտարարելու որոշումը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Վրացի նախարարը լրագրողներին հայտնել է, որ դրա համար որոշ ժամանակ է անհրաժեշտ, և վերջնական որոշումը հասարակությունն ավելի ուշ կիմանա:

«Ես չեմ եկել գերատեսչություն նախնական մտադրություններով և որոշումներով, այդ թվում` կապված այդ հարցի հետ: Կատարվում է տվյալ հարցի ուսումնասիրություն: Անհրաժեշտ է որոշակի ժամանակ, և վերջնական որոշումը առաջինը դուք կիմանաք»,- ասել է Իզորիան լրագրողներին:

Վրաստանի արդեն նախկին պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հուսով է, որ գերատեսչության նոր ղեկավարը չի վերանայի ակտը, որը երկրում չեղյալ է հայտարարում պարտադիր զինվորական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վրաստանի պաշտպանության նախարարը հրաման էր

ստորագրել երկում պարտադիր զինվորական ծառայությունը չեղարկելու մասին:
«Վրաստանի զինված ուժերում ծառայելը արժանապատիվ գործ է, և բոլորը պետք է ցանկանան ծառայել: Սակայն, ով չի ցանկանում, մենք չենք ստիպելու»,- ասել էր վրացի նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031