Բաժիններ՝

«Քրդական համայնքների միության» համանախագահը` քուրդ զինյալների նոր գործողությունների մասին

«Քրդական համայնքների միության»  համանախագահ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գործողությունները  թուրքական ուժերի դեմ այսուհետ ընթանալու են ոչ միայն լեռնային գոտիներում, այլ նաև բնակելի գոտիներում:

«Պատերազմն արդեն ընթանալու է ոչ միայն սարերում, հարթավայրերում: Գործողություններն ընթանում և ընթանալու են մեծ բնակչություն ունեցող վայրերում»,- թուրքական  «Haber.sol» լրատվական կայքի փոխանցմամբ սպառնացել է Բայըքը:

Նշելով, որ  այդ ամենը նոր փուլ է, նա զգուշացրել է, որ արդեն  քաղաքներում ծառայություն իրականացնող թուրքական ոստիկանությունը նախկինի նման չի կարող հանգիստ մնալ, քանի որ քուրդ զինյալները դիմելու են նոր գործողությունների:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Բայըքին դիտարկում են որպես «ահաբեկիչ»: 2015թ. Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել էր Թուրքիայի կողմից հետախուզվող «ահաբեկչների» անվանացանկը: Այդ ցուցակում բացի Բայըքից, ներառված էր նաև իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլահ Գյուլենը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս