Նոր վարչապետի գալով Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տիրոջ գործերը լավացել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանն աննախադեպ ակտիվացել է մարզում, նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ նոր վարչապետի նշանակումից հետո գործերը լավացել են, կարողանում է բենզին ներկրել ու պատրաստվում է նորից պատգամավոր դառնալ հարազատ Արագածոտնի մարզից։

Մանուկյանը մեր լրագրողին ասել է, թե կառաջնորդվի այնպես, ինչպես կուսակցությունը կորոշի։ «Միայն իմ ցանկությունը քիչ է»,- ասել է նա։ 2012-ին Արագածոտնի թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշեց պաշտպանել Մնացական Մնացականյանին, դրանից առաջ Մանուկյանն էր այդ տարածքից պատգամավոր դարձել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031