Բաժիններ՝

«ԵՏՄ պատվավոր քաղաքացի» գոյություն չունեցող կոչում՝ 99 հազար ռուբլով (տեսանյութ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը իր ֆեյսբուքյան էջում զգուշացնում է՝ հայտնվել են խաբեբաներ, որոնք կլորիկ գումարների դիմաց մարդկանց մեդալներ և վրասիական տնտեսական միության պատվավոր քաղաքացու կոչումներ են շնորհում։

ԵՏՀ-ն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միությունում կա պաշտոնական մեդալ՝ «Եվրասիական տնտեսական միության ստեղծման մեջ ներդրման համար (За вклад в создание Евразийского экономического союза)։

Սակայն ԵՏՄ պատվավոր քաղաքացու կոչում չկա և չի էլ կարող լինել՝ այն պարզ պատճառով, որ ԵՏՄ-ն կազմակերպություն է, ոչ թե պետություն։

Այս կեղծ կոչումը շնորհում է «Հասարակական պարգևների և մեդալների միջազգային կազմկոմիտեն»։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ վաճառում է։ «ԵՏՄ պատվավոր քաղաքացի» դառնալու համար հարկավոր է ընդամենը այդ կազմակերպության կայքում լրացնել անձնական տվյալներն ու վճարել 99 հազար ռուբլի։ Վճարի մեջ մտնում է մեդալը, վկայականը, հանդիսավոր արարողությունը և այլն։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս