Շարմազանովն ինքնագոլ է համարում Ալիևի հայտարարությունը, թե իր հայրն Ադրբեջանի հիմնադիրն է

Ղարաբաղա­ադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է բանակցային գործընթացում Ադրբեջանի ձախողմամբ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ալիևը հայտարարեց, որ բանակցություններում իրեն ճնշում են, որ ճանաչի Ղարաբաղը, իսկ շփման գծում լարվածությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը իրավիճակը սրելու քաղաքականության կողմնակից է»,­- «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի նախագահը վերջերս խոստովանել է, որ Ադրբեջանի հիմնադիրը իր հայրն է՝ Հեյդար Ալիևը: «Ադրբեջանի նախագահ Ալիևը, երբ Լուկաշենկոյին հանձնում էր շքանշանը, հայտարարեց, որ Ադրբեջանի հիմնադիրը Հեյդար Ալիևն է: Տարիներ շարունակ Ադրբեջանի ղեկավարությունն ասում էր, թե Ղարաբաղն իրենց պատմական հողն է, սակայն այդ երկրի նախագահը հայտարարում է, որ երկիրը հիմնադրել է իր հայրը, և այն ունի մի քանի տասնամյակի պատմություն: Սա ոչ այլ ինչ է, քան ինքնագոլ»,­ ասաց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս