Բաժիններ՝

2017թ․ Ադրբեջանը ՀՆԱ-ի 1 տոկոս աճ է կանխատեսում

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը 2017 թվականի տնտեսական և սոցիալական զարգացման կանխատեսման ցուցանիշի համաձայն՝ կանխատեսում է, որ 2017 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմելու է 1 տոկոս կամ էլ 61.4 միլիարդ մանաթ (1 դոլարն արժե 1.64 մանաթ): 2018-2020 թվականների համար կանխատեսվում են ՀՆԱ-ի աճի տեմպեր, իսկ 2020 թվականին աճը կկազմի 2.4 տոկոս:

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

2018-2020թթ․ կանխատեսվում է աճի միտում, և մինչև 2020 թվականը ՀՆԱ-ն կարող է հասնել 2.4% մակարդակի։

Գյուղատնտեսությանը, անտառտնտեսությանը 2017թ․բաժին կհասնի 4 մլրդ մանաթ կամ ՀՆԱ-ի 6.4%-ը, արդյունաբերությանը՝ 22.2 մլրդ մանաթ կամ 36.2%, շինարարությանը՝ 6.1 մլրդ մանաթ կամ 9.9%, ծառայություններին՝ 24.3 մլրդ մանաթ կամ 39.6%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս