ՀՀԿ­-ն ամբողջական պատասխանատվություն է կրում Կարապետյանի կառավարության համար. ԱԺ փոխանախագահ

Ներկայիս կառավարության գործունեության համար Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրում է ամբողջական պատասխանատվություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, նման հայտարարությամբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ ՀՀԿ նման պատասխանատվություն կրել է նաև բոլոր նախկին հանրապետական կամ հանրապետական կողմից առաջադրված վարչապետների համար: Հարցին, թե արդյոք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը և նորանշանակ անկուսակցական նախարարները կընդգրկվեն ՀՀԿ կազմում, Շարմազանովը պատասխանեց. «չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»:

ԱԺ փոխնախագահը չբացառեց նաև տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավորապես մարզպետարաններում կադրային փոփոխություններ` շեշտելով, որ դրանք տեղավորվում են Սերժ Սարգսյանի վերջին ծրագրային ելույթի տրամաբանության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930