Բաժիններ՝

Թուրքիան նոր փոխարտգործնախարար ունի

Թուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնում նշանակվել է ԱԳՆ Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Ումիթ Յալչընը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նախկինում փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Ֆերիդուն Սինիրլիօղլուն դիվանագիտական ծառայության է անցել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունում:

Ումիթ Յալչընը հայտնի է որպես 2015 թվականի հոկտեմբերից լարված ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված դիվանագիտության ճարտարապետ: Նա տարբեր ժամանակներում դիվանագիտական ծառայությունների է անցել Բաղդադում և Մոսկվայում Թուրքիայի դեսպանություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930