Բաժիններ՝

«Գազպրոմը» Թուրքիայի տարածքային ջրերում «Թուրքական հոսք»-ի երկու ճյուղի աշխատանքների թույլտվություն է ստացել

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դիվանագիտական խողովակներով ստացել է թույլտվություն՝ հետազոտական աշխատանքներ իրականացնել Թուրքիայի տարածքային ջրերում «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի երկու ճյուղերի համար։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ռուսական ընկերության մամուլի հաղորդագրությանը։

«Հարկ է նշել կառուցողական, օպերատիվ համագործակցությունը մեր թուրք գործընկերների հետ։ «Թուրքական հոսք» նախագծի վրա աշխատանքը ընթանում է հիանալի տեմպով»,- հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որի խոսքերը մեջբերել է հոլդինգի մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի կեսին «Գազպրոմը» հայտնեց, որ ստացել է առաջին թույլտվությունը Թուրքիայի իշխանություններից՝ կառուցելու գազատարի ծովային հատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930