Բաժիններ՝

ՌԴ-ն Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ պաշտպանել է ոչ թե Էրդողանին, այլ միջազգային իրավունքը. Զախարովա

Ռուսաստանն այս տարվա հուլիսին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի ժամանակ պաշտպանել է ոչ թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, այլ միջազգային իրավունքն ու օրինականությունը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռուսաստան-Հունաստան-2016» կայքին տված հարցազրույցի ժամանակ։

«Ես կցանկանայի հստակեցնել, որ մենք չենք պաշտպանել Էրդողանի դիրքորոշումը: Դա ոչ թե մարդուն անհատական աջակցություն ցուցաբերելու հարց է, ով մեզ դուր է գալիս կամ ով՝ ոչ, քանի որ դա փակուղային ճանապարհ է:

Մենք ունենք սկզբունք, որի վրա կառուցված է արտաքին քաղաքականությունը՝ դա հարգանքն է ու միջազգային իրավունքի նկատմամբ ու ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին հետևելը»,- հայտարարել է Զախարովան։

«Մենք պաշտպանել ենք սահմանադրական կարգը, մենք աջակցել ենք օրինականությանը, մենք աջակցել ենք օրինական եղանակով ընտրված իշխանությանը։ Դա կայունության հիմք է ոչ միայն պետության ներսում, այլև տարածաշրջանում, իսկ հաշվի առնելով այդ գործընթացների փոխկակապցվածությունը, որոնք ներկայումս տեղի են ունենում, դա, անկասկած, կարևոր գործոն է համաշխարհային կայունության համար»,- ընդգծել է Զախարովան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս