Բաժիններ՝

Օբաման չի բացառել, որ իր աղջիկները կարող են ծառայել բանակում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի խոչընդոտի իր դուստրերի՝ բանակում ծառայելու ցանկությանը։

Նման հայտարարություն Օբաման արել է Վիրջինիա նահանգում՝ Ֆորտ-Լի ցամաքային զորքերի ռազմաբազայում, զինվորականների ու նրանց հարազատների հետ հանդիպմանը, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը։

«Ես կասեի՝ գործե՛ք: Անկասկած, ես կստեի՝ ասելով, թե չէի նյարդայնանա նրանց ծառայության հնարավոր վայրի առնչությամբ։ Ձեր երեխաները ձեր երեխաներն են, ու եթե լիներ նման հնարավորություն, դուք նրանց գիշերազգեստներով էլ կթողնեիք ողջ կյանքում»,- Reuters-ը մեջբերել է ԱՄՆ-ի նախագահի խոսքերը։

ԱՄՆ նախագահը կոչ է արել, որ մեծ թվով ամերիկացիներ ընդունվեն ռազմական ծառայության։ Մասնավորապես, նրա խոսքով, դա վերաբերում է «մեծ եկամուտ ունեցող մարդկանց»։

Օբամայի մեծ դուստրը՝ Մալիան, 18 տարեկան է, Սաշան՝ 15։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930