Հինգ օրում Հալեպում գրեթե 100 երեխա Է զոհվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Սեպտեմբերի 23-ից ի վեր Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկվող արեւելյան թաղամասերում, որոնց վրա հարձակում են ծավալել կառավարամետ ուժերը, զոհվել է առնազն 96 երեխա, եւս 223-ը վերքեր են ստացել: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

«Ուրբաթ օրվանից սպանվել է առնվազն 96 երեխա եւ վերքեր են ստացել 223-ը»,- ասված է կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: «Հալեպի երեխաները հայտնվել են իսկական մղձավանջում, որից չեն կարողանում դուրս պրծնել: Անկարելի է բառեր գտնել նրանց տառապանքները նկարագրելու համար»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսայթը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տեղեկատվության համաձայն՝ քաղաքի արեւելյան մասին իրադրությունը սրընթաց վատանում է: Շուրջ 30 բժիշկներ, որոնք շարունակում են աշխատանքը, չեն հասցնում օգնություն ցուցաբերել վիրավորներին ու հիվանդներին, դեղորայքի սուր պակաս է զգացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս