ԱՄՆ վարչակազմը դիտարկում է պատասխանի տարբեր տարբերակներ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որին Վաշինգտոնը մեղադրել է «ցանցահենային հարձակումների և նախագահական ընտրությունները խափանելու մտադրության մեջ», սակայն չի նախազգուշացնի դրա մասին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Սիրիայում ծավալած գործողությունների համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ստորագրեկ է հրամանագիր Էմիլ Բաբայանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում: «Ըստ այդմ, բանկի սեփականատերը փոխվելու է: Ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը: Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ էության, անիմաստ բեռ է իր համար:
Տեւական ժամանակ է, ինչ իշխանական կայքերում լուրեր են պտտվում, թե ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նեղացել է ՀՀԿ վերնախավից: «Ժողովուրդ»-ը Բեգլարյանին հանդիպեց Թումանյան փողոցում` իր գրասենյակ շտապելիս եւ «ոտքի վրա» հետաքրքրվեց այս մասին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 23-ը խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ քննարկվել է ծրագրի նախագիծը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին:
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ռադիշեւսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ներդրումները սիրում են անվտանգություն, եւ ամեն անգամ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածություն է առաջանում, այդ հանգամանքը նպաստում է, որպեսզի արեւմտյան ներդրողը ձեռնպահ մնա Հայաստանում ներդրում կատարելուց:
Բրյուսելում փողոցներ մաքրողը, որը հոկտեմբերի 14-ին 168 մլն եվրո էր շահել EuroMillions եվրոպական վիճակախով, հոկտեմբերի 17-ին աշխատանքի չի եկել:
Նրա կարծիքով՝ ըստ էության, այն, ինչ Հայաստանի համար կարող էր անել ՀԱՊԿ-ն, անում է Ռուսաստանը՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր երկիր և գործընկեր։ «Բայց Ռուսաստանը նաև իր շահերն ունի, իսկ այդ շահը Հարավային Կովկասն է, և ոչ միայն՝ առանձին վերցված երկիր»։
«Մենք ռուսական շարժման վետերաններս ցանկանում ենք մեր կյանքի օրոք Ղրիմում տեսնել մեր ամենահարգված հայրենակցի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը: Նա պատմական սխրանք է արել և Ռուսաստանին է վերադարձրել Ղրիմը, պաշտպանել մեր ներկան ու մեր երեխաների ու թոռների ապագան»,- ասված է արձանի տեղադրման կողմնակից մի խումբ Սիմֆերոպոլի բնակիչների նամակում:
Հայաստանի նոր Սահմանադրության պայմաններում զինվորական գլխավոր պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է, իսկ պաշտպանության նախարարի առջև ծառացած են ոչ պակաս կարևոր խնդիրներ՝ ռազմաքաղաքական դիվանագիտություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն:
«Հայաստանը Ռուսաստանի համար առանձնահատուկ գործընկեր է»,- այս մասին «Ռուս-հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Արթուր Աթաևը:
Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերը, որի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը:
«Հայաստանի քաղաքական համակարգում նոր դերակատարներ են ի հայտ եկել, և մարդիկ փորձում են տարբեր «պրոյեկտների» միջոցով այդ դերակատարներին «փչացնել»։ Վիկտոր Դալլաքյանը «պրոյեկտ» էլ չէ, նա անգամ որպես «պրոյեկտ» չի կարող ձգել. այդքան հնարավորություններ չունի։ Հին դեմքերին փորձում են գցել քաղաքական դաշտ ու ազդեցություն գործել լուսավոր, նոր ծիլ տված բաների վրա։ Դալլաքյանի ասուլիսի 60%-ն ինձ է նվիրված եղել։ Ինձ էր նվիրված, որովհետև իր նշանակությունը դա է՝ աշխատել այդ ուղղությամբ»։
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտը Իրաքի Մոսուլ քաղաքի արևելքում հարձակվել է իրաքցի զինվորականների շարասյան վրա:
Ադրբեջանում մոտ 1000 անձի արգելվել է դուրս գալ երկրի սահմաններից:
Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում 2016թ-ի առաջնահերթությունների մասին զեկույցը:
Ռուս-թուրքական մերձեցման ներկա գործընթացի շրջանակներում բոլորովին անակնկալ չպետք է ընկալել պաշտոնական Մոսկվայի անունից խոսող ՌԴ-ի արտգործնախարարի այն հայտարարությունը, որի համաձայն Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ապաարգելափակման հարցում։ Բառացի. «Այն, որ Թուրքիան կարող է խաղալ դրական դեր, ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաարգելափակումը, ապահովելով նորմալ տնտեսական փոխհարաբերություններ տարածաշրջանում, դա նույնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»։
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության խորհրդի նիստը:
«Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է»,- այս մասին «Ռուս–հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ տեղեկացրեց ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը մատնանշելով հայ-ռուսական հարաբերություններում և ԵՏՄ-ում առկա խնդիրները։
«Մեր երկիրը կարողացավ իր առջև դրված խնդիրները լիովին իրականացնել: Դա վկայում է այն հանգամանքը, որ Հայաստանն արժանացավ բարձր գնահատակա&նի ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների կողմից»,- նշեց քաղաքագետը:
«Սա շատ կարևոր հանգամանք է Ռուսաստանի տեսանկյունից, առավել ևս, երբ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը։ Ստացվում է, որ նույնիսկ Հայաստանի համար Ղարաբաղը մնում է հետխորհրդային Ադրբեջանի մասը»,- նկատեց Սկակովը։
Ամեն տարի այս օրը Թբիլիսիում տեղի է ունենում նաև արվեստի և սպորտի հայտնի գործիչներին «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհում։ Ամեն տարի քաղաքի տոնի առիթով Թբիլիսին դառնում է տոնակատարությունների կենտրոն՝ վերականգնելով 1500 տարվա պատմություն ունեցող մայրաքաղաքի հին ավանդույթներն ու կենցաղը, կազմակերպվում են ազգային մշակույթը ներկայացնող տարբեր միջոցառումներ:
Հոկտեմբերի 20-21-ին Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեում կքննարկվի Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Իշխանությունները ներկայացրել են Ընտրական օրենսգրքում (ԸՕ) փոփոխություններ անելու մասին նախագիծ, որը, կարծում եմ, նրանք կընդունեն, բայց դրանք մեր իրական կյանքի և կյանքի բարելավման, պետականության վերականգնման հետ ընդհանրապես կապ չունեն։ Վերջերս որոշում ընդունեցիք՝ Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ։ Հիմա այդ վարչապետի կառավարությունն այս փոփոխություններն է առաջարկում, բայց դա չի ունենալու որևէ ազդեցություն մեր քաղաքական համակարգի վրա»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Ընտրությունների ոլորտում կատարվող խախտումների պատասխանատվության խստացում է նախատեսում այս նախագիծը, և ես դրան, բնականաբար, կողմ եմ, թեկուզ շատ դեպքերում այդ խախումների խստացումը պրակտիկայում կարող է որևէ բանի չհանգեցնել»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։
Ռուսաստանցիների մեծ մասը աջակցում է Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծմանն ու չի ընդունում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին ուղղված քննադատությունը, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հարցման արդյունքները։
Ռուսաստանը սպառնացել է անհամաչափ պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով։ Այս մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Սեպտեմբերի 30-ին Հալեպում վիրավորված Հարութ Ավագյանը այսօր մահացել է: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը: