
Ղրիմում դրամահավաք են սկսել Պուտինը արձանը տեղադրելու նպատակով

«Ղրիմի ռուս համայնքների կոնգրես» հասարակական կազմակերպությունը դրամահավաք է սկսել` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը տեղադրելու համար: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Մենք ռուսական շարժման վետերաններս ցանկանում ենք մեր կյանքի օրոք Ղրիմում տեսնել մեր ամենահարգված հայրենակցի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը: Նա պատմական սխրանք է արել և Ռուսաստանին է վերադարձրել Ղրիմը, պաշտպանել մեր ներկան ու մեր երեխաների ու թոռների ապագան»,- ասված է արձանի տեղադրման կողմնակից մի խումբ Սիմֆերոպոլի բնակիչների նամակում:
Արձանը պատրաստվում են տեղադրել Սիմֆերոպոլում մինչև 2018թ-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Նախաձեռնության կողմնակիցները կարծում են, որ արձանի տեղադրումը կնպաստի թերակղզում երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը: