Պեկինի իշխանություններն արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում այն բանից հետո, երբ երկուշաբթի Չինաստանի մայրաքաղաքում մառախուղի պատճառով հայտարարվեց վտանգավորության «կարմիր» աստիճան:
Զապը կապ չունի նման բաների հետ, Զապն իր մասնագիտությամբ իրավունք չունի, ինքը չի արել ոչ մի բան։ Իրանք չեն խառնվում, իրանց չի կարելի մտնել էդ կարգի բաների մեջ։ Իսկ եթե ես գնացել եմ… բա օպոզիցիան ինչի՞ ա գնում, ես պիտի գնամ իմ «այո»–ի ոնց որ ասած գովքն անեմ, դա բնական է. ես Աժ պատգամավոր եմ, գնում-բացատրում եմ, ով ոնց կուզի, թող քվեարկի։ Ամեն դեպքում նույն Զապը, ես, եթե գտնում ենք, որ ճիշտը սա է, ասում ենք, որ ճիշտը սա է, գնացեք ու սենց արեք։
7 ժամանակակից հարվածային «Մի-24Պ» ու տրանսպորտային «Մի-8ՄՏ» ուղղաթիռներով է համալրվել Հայաստանում Հարավային օկրուգի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային օկրուգի մամլո ծառայությունը:
Թուրքիայի արևելյան մասում գտնվող Բինգյոլ նահանգի Կիգի քաղաքում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Քննիչները շարունակում են աշխատել Մոսկվայի կենտրոնում գտնվող կանգառներից մեկում, որտեղ տեղի է ունեցել պայթյուն: Տրանսպորտի երթևեկությունը Պոկրովկա փողոցում՝ դեպի Սադովոյե կոլցո տանող ուղղությամբ, փակ է, հայտնում է TASS-ը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԿԸՀ-ի կողմից հանրաքվեի արդյունքների վերջնական հրապարակումից հետո «Ոչ»-ի միասնական շտաբը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հավաստիությունը։
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում ակնառու հաղթանակ է տարել «այո»-ն: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, այստեղ արձանագրվել է 1680 «այո» եւ 669 «ոչ»:
Թուրքիան հրաժարվում է զորքերը դուրս բերել իրաքյան տարածքից՝ անտեսելով Բաղդադի բողոքը: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ՝ կապված Կալիֆոռնիայի Սեն-Բեռնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետ, ինչի հետևանքով սպանվել էր 14 մարդ:
ԴԱԻՇ-ի սպառազինությունների մեծ մասը զինյալների ձեռքն է ընկել Մոսուլում իրաքյան բանակի պահեստներից, հայտնում է ամերիկյան իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:
«Մոսկվայի նախընտրությունները ՀՀ ներկայիս նախագահի և ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև առկա առճակատման պայմաններում ակնհայտ են: Մոսկվան չի իդեալականացնում Սերժ Սարգսյանի ֆիգուրն ու արդյունքները, սակայն իր ընտրությունն ակնհայտորեն ներկայիս ընդդիմության օգտին չէ»,- այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովը:
«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը…»:
Եթե դուք դեռ չեք նկատել, որ երեկ արթնացել եք միանգամայն այլ, ավելի ժողովրդավարական, կոռուպցիայից զերծ, անկախ դատական համակարգ ու զուլալ արդարադատություն, ազնիվ իշխանություններ ունեցող երկրում, ապա դուք կամ չափազանց անուշադիր եք, կամ կույր:
Թուրքիան Մոսկվային բողոք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ Բոսֆորի նեղուցով անցնելիս «Կեսար Կունիկով» դեսանտային նավի տախտակամածին կանգնած ռուս զինծառայողի ուսին եղել է զենիթահրթիռային համակարգ (ПЗРК):
Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ» անվանակարգի թեկնածուների «շորթ-լիստը», որը բաղկացած է 8 կետից:
Իռլանդական U2 ռոք խումբը երգ է գրել ի հիշատակ Փարիզում նոյեմբերի 13-ին կայացած ահաբեկչությունների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
««Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում: Ես փորձել եմ այս բառից որքան հնարավոր է խուսափել: Իմ խորին համոզմամբ, երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք»:
«Մեր վստահված անձինք, հանձնաժողովի անդամները, դիտորդները, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները փորձել են ավազակային այս մեքենայի դեմ աշխատելով՝ պահել ժողովրդի ձայնը: Տեղի է ունեցել մրցակցություն ժողովրդի միջև, որը փորձել է իր ձայնն առաջ տանել, և բանդիտների միջև, որոնք փորձել են ժողովրդի ձայնը կեղծել»,-նշեց նա:
ՆԱՏՕ-ն կօգնի Թուրքիային զարգացնել հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Welt թերթին տված հարցազրույցում:
«Երեկ ՀՀ ժողովուրդը ցույց տվեց, որ ոչ մի արգելք, խոչընդոտ, վարչական ղեկավար, իր կամքի վրա ազդել չի կարող, ու մենք ձեզ հետ միասին բոլոր նշածս արգելքները հաղթահարեցինք»,- այսօր Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Այն նախնական հաղորդագրությունը, որն այսօր հրապարակվել է, ԵԽԽՎ երեք անդամների դիտարկումներն են, հղումներ այն խնդիրներին, որոնք արդեն նշվել են նախկին ընտրական գործընթացների ժամանակ՝ ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի կողմից:
Ես քվեարկել եմ Երևանում, Գրողների միության շենքում, որն ուներ երկու ընտրատեղամաս՝ 9/23 և 9/24: Կարծեմ՝ քվեարկել եմ 9/23-ում: Բնականաբար, ասել եմ՝ ոչ:
ԴԱԻՇ-ի ամսական եկամուտը, որը խմբավորումն ստանում է, կազմում է շուրջ 80 մլն դոլար, դրա 43%-ը բաժին է ընկնում նավթի առևտրին, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է HIS-ի կայքում:
ՀԱԿ-ի հանրահավաքը՝ ուղիղ հեռարձակմամբ. «Ա1+»
Հաջորդ մեծ հանրահավաքը ուրբաթ օրն է լինելու: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ահաբեկիչները հրթիռակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքը, ինչի հետևանքով 1 արկ պայթել է ՌԴ-ի նախկին հյուպատոսության շենքի մերձակայքում:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հերքել է Սիրիայի իշխանությունների մեղադրանքներն այն մասին, թե ավիահարվածներ է հասցրել Սիրիայի բանակին պատկանող ռազմաբազային, գրում է The Wall Street Journal-ը:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ պրապորշչիկ Ջեյհուն Ահմեդովի կողմից զենքի հետ անզգուշաբար վարվելու հետևանքով սպանվել է զինծառայող Գուլիև Ադիլ Աղաբաբա օղլուն:
Ահաբեկչական սպառնալիքի պատճառով Condor ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը չի հասել Եգիպտոսի Հուրգադա զբոսաշրջային քաղաք, հայտնում է Reut
Նա ասաց, որ երկար տարիներ անուններով չէր խոսում, որովհետև միշտ մտածում էր, անունից բարձր կա հայրենիք, հավատ, երկիր, ընտանիք, և անունները կարևոր չեն. «Նոր Հայաստանում խոսքն ազատ է, բայց ես ունեմ մի առաջարկ. պատմության գիրկը անցնող մարդկանց, մեռնող ռեժիմներին մի քիչ հանգիստ տանք ու խոսենք ապագայի մասին: