Վահրամ Ներսիսյանցը կզրկվի 20 000 դոլար աշխատավարձից. Առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում: «Ըստ այդմ, բանկի սեփականատերը փոխվելու է: Ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը: Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ էության, անիմաստ բեռ է իր համար:
Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից եւ դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին: Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց:
Փոխարենը ըստ էության չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում է աստղաբաշխական աշխատավարձեր: Իսկ բանկի ղեկավար Վահրամ Ներսիսյանցի ամսական աշխատավարձը գերազանցում է 20 հազար դոլարը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: