«Ապրիլյան իրադարձությունները վախեցրել են ներդրողներին, բայց ներդրողների վերադարձը հնարավոր է». Ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումները չեն իրականացվել: Ռուս քաղաքագետ Դմիտրի Ռադիշեւսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ներդրումները սիրում են անվտանգություն, եւ ամեն անգամ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածություն է առաջանում, այդ հանգամանքը նպաստում է, որպեսզի արեւմտյան ներդրողը ձեռնպահ մնա Հայաստանում ներդրում կատարելուց:

«Երբ տեղի են ունենում սրացումներ սահմանին, ինչպես եղավ ապրիլին, դրանք վախեցնում են ցանկացած ներդրողի, քանի որ նրանք մտածում են՝ եթե սկսվի մեծ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչ կլինի հետո: Իհարկե, ապրիլյան իրադարձությունները վախեցրել են ներդրողներին, բայց քաղաքական իրադարձությունները շարունակվում են, եւ ներդրողների վերադարձը հնարավոր է»,- ասել է Դմիտրի Ռադիշեւսկին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31