«Ընտրական օրենսգրքում խմբագրական աշխատանքներ են արվելու». Գագիկ Ջհանգիրյան

«Ընտրությունների ոլորտում կատարվող խախտումների պատասխանատվության խստացում  է նախատեսում այս նախագիծը, և ես դրան, բնականաբար, կողմ եմ, թեկուզ շատ դեպքերում այդ խախումների խստացումը պրակտիկայում կարող է որևէ բանի չհանգեցնել»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Նրա խոսքով՝ սուտ հայտարարության մասին հոդվածը քաղաքական պայմանավորվածության արտացոլումն է. «Բայց այստեղ խնդիրը սխալ է ձևակերպված։ Մենք սա կվերանայենք։ Սուտ հայտարարության համար ՀՀ քրեական օրենսդրության մեջ երբեք չի եղել քրեական պատասխանատվություն, եղել է սուտ մատնության, ցուցմունքի, եզրակացություն տալու համար, բայց սուտ հայտարարության համար չի եղել։ Մենք նոր հոդված ենք ներմուծում»։

Գ. Ջհանգիրյանն ասաց, որ իրենք խմբագրական փոփոխություն են կատարելու նախագծի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31