
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կքննարկվի ՄԱԿ-ի կոմիտեում

Հոկտեմբերի 20-21-ին Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեում կքննարկվի Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ կոմիտեն, որը բաղկացած է 18 միջազգային անկախ անդամներից, Ադրբեջանի կառավարության պատվիրակության հետ կքննարկի մի շարք հարցեր՝ կապված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային ակտի հետ։
Բացի այդ՝ անդամները ճեպազրույց կունենան ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։
Ադրբեջանը 168 երկրներից մեկն է, որը վավերացրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային ակտը։
Նոյեմբերի 4-ին կոմիտեն Ժնևում մամուլի ասուլիս կանցկացնի՝ կապված Ադրբեջանի արդյունքների քննարկման հետ։