![](/banners/BeFunky-design.jpg)
«Մեր երկիրը կարողացավ իր առջև դրված խնդիրները լիովին իրականացնել»
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Hrant-Meliq-shahnazaryan.jpg)
Հայաստանը կարողացավ ապահովել բավականին բարձր մակարդակի նախագահություն ՀԱՊԿ-ում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:
«Մեր երկիրը կարողացավ իր առջև դրված խնդիրները լիովին իրականացնել: Դա վկայում է այն հանգամանքը, որ Հայաստանն արժանացավ բարձր գնահատակա&նի ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների կողմից»,- նշեց քաղաքագետը:
Ըստ Մելիք Շահնազարյանի` ներկայումս ՀԱՊԿ-ը մշակում է նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան կառույցին ավելի արդյունավետ գործել:
«ՀԱՊԿ-ի ներսում կան կուտակված որոշ խնդիրներ: Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի հիմնական նպատակը հենց այդ խնդիրները հաղթահարելն է»-, ասաց նա: