Բաժիններ՝

Ռուսաստանը սպառնացել է անհամաչափ պատասխան տալ Սիրիայի պատճառով պատժամիջոցների սահմանման դեպքում

Ռուսաստանը սպառնացել է անհամաչափ պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով։ Այս մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ռուսաստանի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն չի մնա անպատասխան։ Ներկայիս պատժամիջոցային քաղաքականության տարբեր փուլերում Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ պատասխան պարտադիր կլինի, նրանք կարող են հայելային չլինել, այլ անհամաչափ»,- ընդգծել է Ռյաբկովը։

Ռուս դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների սահմանման սպառնալիքները վկայում են ամերիկյան իշխանությունների թուլության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31