Բաժիններ՝

Ուկրաինայի Խարկովի մարզում պայթում են զինամթերքի պահեստները

Ուկրաինայի Խարկովի մարզում լույս մարտի 23-ի գիշերը պայթյուններ են սկսվել  Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում:

«Տեղեկատվությունն ստացվել է գիշերվա ժամը մոտ 3-ին»,- «Ինտերֆաքս»-ի թղթակցին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:

Բալակլեյայի շրջանային վարչակազմի ղեկավար Ստեպան Մասելսկին հաստատել է պայթյունների վերաբերյալ տեղեկատվությունը: Նա նշել է, որ իշխանությունները գրեթե ավարտել են բնակիչների տարհանումը հինգկիլոմետրանոց գոտուց: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031