Ծանոթանալ սկզբնաղբյուրին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.

«Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը շարունակում է մնալ համացանցում ամենաքննարկվող թեման: … Ուզում եմ անդրադառնալ մեկ այլ՝ զուտ ֆեյսբուքյան ֆենոմենի. օգտատերերի մեծ մասը «2-3 շերտով» հեռու է քննարկման թեմայի սկզբնաղբյուրից: Ինչը նկատի ունեմ: Ենթադրենք, մեկը լսել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցը եւ սոցցանցում գրում է իր եզրակացությունը՝ «Լևոնն ուզում է մեր հողերը հանձնել Ադրբեջանին» («շնորհակալություն, ձեր գրառումը տեղ է գտել մեր կայքում»):

Այդ «լրատվությունը» հիմք ընդունելով՝ 10 հոգի, արդեն չծանոթանալով հարցազրույցին, տալիս է իր մեկնաբանությունը՝ «հող հանձնելը դավաճանություն է», «արյամբ ձեռք բերվածը թշնամուն չեն վերադարձնում» եւ այլն` այդպես է ձեւավորվում «երկրորդ շերտը»:

Դրանից հետո 100 հոգի, չծանոթանալով առաջին մեկնաբանության հեղինակի գրառմանը եւ կարդալով միայն հիշյալ 10 հոգու մեկնաբանությունները, գրում են իրենց եզրակացությունները՝ «դե, ես միշտ էլ գիտեի, որ նա սիոնիստ է», «էս սաղ իշխանության խաղերն են» եւ այլն՝ դա արդեն «երրորդ շերտն է»: Եվ այսպես շարունակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս