«Բաբայանի ձերբակալության նախադրյալները կամ ՕՐՕ դաշինքի արմատները բավականին հեռուն են տանում». «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբի փաստացի ղեկավար Սամվել Բաբայանին։ ԱԱԾ-ն այդ ձերբակալությունը պատճառաբանել է Սամվել Բաբայանի  Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգի ապօրինի ներկրման հետ կապ ունենալա կասկածանքով։

Ընդ որում, մինչ Բաբայանի ձերբակալության հաստատումը՝ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, թե 2017թ. մարտին ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» համալիր տեղափոխելու մասին նախնական տեղեկություններ են ստացել։ Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ՝ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեւկ եւ առգրավվել է «Իգլա» համադիրի արձակման խողովակ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Իսկ արդեն Սամվել  Բաբայանի ձերբակալությունից հետո ՍԱԾ-ն երկրորդ հաղորդագրությունը տարածեց՝ նշելով, որ «Իզլա» համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալած են 3 անձ, այդ թվում Սամվել Բաբայանը։

«Կատարված քննչական գործողությունների ու օպերատիվ-հետախազական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվեւ Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով»,- նշված էր արդեն երկրորդ հաղորդագրության մեջ։

Ընդ որում, այդ ձերբակալությունն ինչ-որ առումով կարծես թե սպասելի էր։ Բաբայանի ձերբակալության նախադրյալները կամ ՕՐՕ դաշինքի արմատները բավականին հեռուն են տանում։

Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերին ձեւավորվեց «Նոր Հայաստան» փրկության ճակատը, որին միացել էին ժիրայր Սէֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «ժառանգությունից» Արմեն Աարտիրոսյանը։ Այդ ժամանակվանից սկսած ու դրանից ավելի վաղ էլ այս գործիչները եղել են իշխանությունների ու իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Սույն ճակատի ստեղծումից ընդամենը մեկ ամիս հետո վնասազերծվեց Նորքի զինված խումբը, որը, պաշտոնական վարկածի համաձայն, ծրագրել էր հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության եւ ԿԸՀ-ի շենքերի, ինչպես նաեւ նախագահին սպասարկող ինքնաթիռի վրա։

2016 թվականի հունիսին արդեն ձերբակալվեց ժիրայր Սէֆիլյանը գրեթե նույն զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ  շենքեր, հաղորդակցության եւ կապի միջոցներ զավթելու կասկածանքով։ Այդ ընթացքով արդեն Ռուսասստանից վերադառնում է Սամվել Բաբայանն ու փորձում է Արցախում ակտիվ գործունեություն ծավալել, ինչը կասեցվում է ԼՂՀ, չի բացառվում նաեւ ՀՀ իշխանությունների կողմից:

Իսկ ամռանը Երեւանում տեղի ունեցան «Սասնա ծռեր» խմբի դեպքերը. Ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո Խորենացի փողոցամ եւ Սարի թաղում ծավալված իրադարձություններին, հիշեցնենք, բավական ակտիվ մասնակցության ունեցան ապագա ՕՐՕ դաշինքի տարբեր անդամներ՝ Վարդան Օսկանյանը, էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Արմեն Մարտիրոսյանն ու այլք։

Անցած տարի, երբ Սեյրան Օհանյանը մաս չկազմեց նոր կառավարությանն ու սկսեց ընդդիմադիր գործունեության ծավալել. սկսեցին տեղեկություններ շրջանառվել թե նա առնչության է ունեցել Նորքի զինված խմբի հետ։

Վերջին շրջանում էլ պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե քրեական գործ է հարուցվել, որտեղ նաեւ Սեյրան Օհանյանն է ներգրավված լինելու։ Իսկ նախընտրական գործընթացների, հատկապես Ջրառատ գյուղում տեղի ունեցած դեպքերից հետո Սամվել Բաբայանի հնչեցրած կտրուկ մտքերը, թե արյունահեղություն կլինի, ինքնապաշտպանվելու նպատակով ՕՐՕ դաշինքից էլ կկրակեն եւ այլն, կարծես թե ամբողջացրին շղթան։ Անգամ կարծիքներ էին հնչում, թե Ջրառատի դեպքերը հրահրված էին դաշինքի ու անձամբ Սամվել Բաբայանի կողմից՝ իրավիճակն ավելի թեժացնելու եւ հանրության ուշադրությանն իրենց վրա սեւեռելու նպատակով;

Ինչեւէ։ Ընտրությաններին մասնակցող քաղաքական ուժերից մեկը զրկվել է իր փաստացի ղեկավարից։ Եերեկ ՕՐՕ դաշինքի անդամները բավական շփոթված վիճակում էին։ Նախ, կուսակցության Երեւանում գտնվող կենտրոնական շտաբում էին Վարդան Օսկանյանը եւ ազատամարտիկ Սանվել Եղիազարյանը. նրանք լրագրողներից էին տեղեկացել Սամվել Բաբայանի ձերբակալման մասին ու անակնկալի եկել։

Այնուհետեւ քարոզարշավն ընդհատեց ու Երեան վերադարձավ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, որը նույնպես անորոշության մեջ էր։ Լրագրողների հետ զրույցում Օհանյանն ինչ-որ պահի անգամ հունից դուրս եկավ, ինչը նրան երբեք հատուկ չի եղել գոնե հրապարակային շփումների ժամանակ։

Սամվել Բաբայանի ձերբակալությամբ դաշինքն այսօր փաստորեն զրկված է իր իրական ղեկավարից։ Դաշինքում ու շտաբում բոլոր հարցերը նա էր կոորդինացնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս