«Չեմ կարող հավատալ, որ առանց որևէ հիմքի են իրեն ձերբակալել. մեր ԱԱԾ-ն այդքան ապիկար չէ». «Առավոտ»
«Առավոտ» թերթի լրագրողը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից հետաքրքրվել է` ինչ կարծիքի է ՊԲ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին:
«Իմ ունեցած տեղեկությունները շատ նախնական են: Եթե իսկապես դա կապված է այն գործի հետ, որով Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է տեղեկություն, թե Վրաստանի վրայով զենք են բերել Հայաստան, դա մտահոգիչ է, բայց մնացածի համար փաստեր են պետք:
Չեմ կարող հավատալ, որ առանց որեւէ հիմքի են իրեն ձերբակալել, որովհետեւ մեր Ազգային անվտանգության ծառայությունն այդքան ապիկար չէ: Եթե իսկապես այդպիսի հանցագործություն կա, պետք է դեռ դատավարություն լինի: Ամեն դեպքում, մտահոգիչ է երեւույթը, խոսում է ուրիշ բաների մասին, բայց առաջ չընկնենք, երեւի ուրիշ փաստեր էլ կհրապարակեն, եւ դրանից հետո ավելի հեշտ կլինի կողմնորոշվելը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: