««Իգլան» նախատեսված է 3.5-5 կմ հեռավորության վրա օդային թիրախ՝ ինքնաթիռ, ուղղաթիռ խոցելու համար». «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Իգլա» զենք պայմանագրով կարող է ձեռք բերել պետությունը, բանակը: Մասնավոր անձի դեպքում այն համարվում է ապօրինի ձեռքբերում: Այդ զինատեսակն արտադրվում է հիմնականում Ռուսաստանում: ՀՀ, ինչպես նաև Արցախի ու Ադրբեջանի բանակներն ունեն այդ զինատեսակից: Ռազմական փորձագետ Վովա Վարդանովի փոխանցմամբ՝ այդ զինատեսակից ՌԴ-ից հնարավոր է ձեռք բերել ինչպես մի արաղով, այդպես էլ մինչև 100.000 դոլարով.
«90-ականներին հաճախ նման ձևով էինք զինում հայկական զինված ուժերը: ՌԴ սպաների հետ հաճախ նստում, խմում էինք ու այդպես էինք լուծում հարցերը: «Իգլան» նախատեսված է 3.5-5 կմ հեռավորության վրա օդային թիրախ՝ ինքնաթիռ, ուղղաթիռ խոցելու համար:
Վտանգավոր է ցանկացած օդային շարժի համար, բացի նախագահի ինքնաթիռից, քանի որ նրա թռիչքն ապահովում են մարտական ուղղաթիռներ, որոնք կողքից կրակային թակարդներ են գցում, որոնց վրա «Իգլայի» մարտագլխիկը շեղվում է: Եվ եթե ներկրողները տեռորիստներ էին, ես հակված չեմ, որ նման բան կա: Հնարավոր է՝ այն 90-ականների օրինակով ֆիդայական մղումներով ներկրվող զենք է: Հետաքննությունը ցույց կտա, թե իրականում ովքեր և ինչ նպատակով են բերել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: