
Ռուսաստանը և Սիրիան համատեղ նկարահանելու են «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմը

«Պրոլայնմեդիա» ռուսական ընկերությունը եւ սիրիական «Shaghaf»ը համաձայնագիր կստորագրեն համատեղ «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին, հայտնել է ՌԴ-ի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի մշակույթի նախարարությունում ռուսական «Պրոլայնմեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ սիրիական «Shaghaf»ի միջեւ համաձայնագիր կստորագրվի «Պալմիրա» ռուսսիրիական համատեղ գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ: Կինոնկարը կդառնա առաջին ժամանակակից ժապավենը, որի արտադրությունը երկու երկրները կիրականացնեն համատեղ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցելու են ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը, սիրիացի հայտնի դերասանուհի եւ կինոնկարի պրոդյուսեր Սուլաֆ Ֆավաքերջին, ժապավենի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Իվան Բոլոտնիկովը եւ ուրիշներ:
Ապագա ֆիլմը պատմելու է դաղստանցի բժշկի մասին, որի կյանքը խորտակվում է, երբ նրա կինը փոքրահասակ դուստրերի հետ գաղտնի փախչում է Սիրիա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: