Բաժիններ՝

Թրամփի վարչակազմը որոշել է գաղտնի պահել Սպիտակ տան հյուրերի ցանկը

Սպիտակ տունը որոշել է հրաժարվել ԱՄՆ նախագահի նստավայրի այցելուների ցանկը հրապարակելու պրակտիկայից և այն գաղտնի պահել: Նախագահի աշխատակազմում ընդգծել են, որ դա արվել է ազգային անվտանգության շահերից ելնելով:

Ամեն դեպքում, կառավարության գործունեությունը դիտարկող կոմիտեն քննադատել է որոշումը: Նրանց կարծիքով, այցելուների բաց ցանկը թույլ էր տալիս պարզել, թե ինչպիսի մարդիկ կամ մարդկանց խմբեր են ազդեցություն գործում վարչակազմի քաղաքականության վրա:

«Այս նոր քաղաքականությունը խարխլում է իրավունքի գերակայությունը և թույլ է տալիս ենթադրել, որ Սպիտակ տունը չի ցանկանում պատասխանատվություն կրել ամերիկացիների առջև»,­-գտնում է Judicial Watch ոչ կոմերցիոն կազմակերպության նախագահ Թոմ Ֆիտոնը:

Սակայն վարչակազմում պնդել են, որ այցելուների ցանկի գաղտնիությունը կգործի հօգուտ հյուրերի և նրանց անվտանգության: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ գաղտնի ծառայության երկու աշխատակից մի տղամարդու պատճառով ազատվել են աշխատանքից, քանի որ նա անցել է Սպիտակ տան շուրջը գտնվող տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս