«Արտակ Սարգսյան-2». նոր ձայնագրություն է հայտնվել. ո՞վ է այս անգամ թիրախում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ «ՍԱՍ Գրուպ»-ում ՍԱՍ-ի Արտակի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությունը միակը չէ:

Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները տարատեսակ կոմպրոմատներ ունեն ռեյտինգային բոլոր թեկնածուների դեմ՝ նրանց ամբիցիաներն ու հնարավոր անզուսպ պոռթկումները զսպելու համար: Չի բացառվում, որ շատ մոտ ապագայում, մինչև ՀՀԿ խմբակցության ճշգրտումը, նորանոր այդպիսի ձայնագրություններ ի հայտ գան:

Ի դեպ, երեկ ուշ երեկոյան համացանցում հայտնվեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի ձայնագրությունը, որտեղ նա ընտրողներին համոզում է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Համոզելու մեթոդները չեն զիջում ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի մեթոդներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930