![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինայում մարդու օրգանների վաճառքով զբաղվող Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/b93562698_7241577.jpg)
Ուկրաինայում ձերբակալվել են 2 թուրք զբոսաշրջիկներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Զբոսաշրջության պատրվակով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիները մեղադրվում են մարդու օրգանների վաճառքով զբաղվելու
մեջ:
Ուկրաինական ԶԼՄ-ների համաձայն` Ուկրաինայում ձեռք բերված օրգանները շուրջ 1,5 տարի տեղափոխվել են Թուրքիա և վաճառվել: Ձերբակալվածներին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: