«Յուրան կարող է հարցը լուծել՝ և խոսել, և ծեծել». Կոմանդոսը՝ Խաչատուրովի մասին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Յուրան սովետական բանակում մեծ ուղի է անցել, շատ գրագետ է, նա մեծ դեր է խաղացել մեր բանակաշինության գործում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելուն, ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Մեր բանակը հիմնվել է սովետական բանակի վրա: Հիմա երբ որ հանդիպում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, բոլորի հոգեբանության մեջ սովետական բանակի համակարգն է, հասկանում ենք իրար, մի քանի տարի հետո դժվար կլինի: Խաչատուրովը հարգանք ու պատիվ ունի: Սա շատ ճիշտ նշանակում էր»,- հավելեց Կոմանդոսը:
Անդրադառնալով հարցին՝ մեկ տարի է անցել քառօրյա պատերզամից, հենց այդ ժամանակ էր, որ Հայաստանի իշխանությունն իր դժգոհությունը հայտնեց ՀԱՊԿ կառույցից, որ ժամանակին չարձագանքեց, գնահատականներ չհնչեցին, և հիմա, երբ ՀԱՊԿ ղեկավարը հայ է, արդյոք հասցեական գնահատականներ կլսենք, Տե-Թադևոսյանը նշեց. «Հավատում եմ, որ Յուրան կարող է հարցը լուծել՝ կարող է և՛ խոսել, և՛ ծեծել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։