
Իրանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 35 մարդ

Իրանի հյուսիս արևմուտքում` Ազերշեհր և Աջաբշիր քաղաքների շրջանում, հորդառատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել: Այս մասին հայտնում է իրանական tehrantimes.com-ը:
Երկու քաղաքներում ջրհեղեղի հետևանքով 30 մարդ զոհվել է, 8-ը համարվում է անհայտ կորած: Ջրհեղեղի հետևանքով վտանգի տակ է հայտնվել 32 քաղաք և գյուղ: Isna-ի հաղորդմամբ՝ ևս հինգ մարդ ջրահեղձվել է Սաքքեզ, Քորդեստան, Բանեհ շրջաններում: