Չինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային «Արևելքի աստղ» նավի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 396-ի: Անհետ կորած է համարվում 46 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը «երկրի խեղդում» է անվանել միջազգային վարկատուների այն պայմանները, որ վերաբերում են հունական պարտքի վճարման կարգին ու Աթենքին հետագա ֆինանսական օգնության տրամադրման փաստին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Պարզ է, որ պատժամիջոցներն ազդում են ռուսական տնտեսության վրա, սակայն նկատելի չէ, որ դրանք ինչ-որ կերպ ստիպել են Պուտինին հրաժարվել իր կուրսից, որին նա հետևում էր անցած տարի Ղրիմում»:
«Ինչ վերաբերում է ինչ-որ երկրների մտավախություններին Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիվ գործողությունների առնչությամբ, կարծում եմ՝ միայն անառողջ մարդը, այն էլ երազում, կարող է պատկերացնել, թե Ռուսաստանը հանկարծ կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Որոշ երկրներում, ըստ իս, սպեկուլյացիաներ են անում Ռուսաստանի նկատմամբ վախերի վրա»:
«Նախընտրական ամբողջ քարոզարշավի ժամանակ նույն Էրդողանը, իր կուսակիցները չեն խուսափել բացահայտ հակահայկական հայտարարություններից: Դա նշանակում է, որ թուրք հասարակությունում կա հատված, որ հակահայկական է տրամադրված, կա և հակառակը: Բայց երևի իրենք իրենց հաշվարկներն ունեն: Համենայն դեպս, ըստ թուրքական պաշտոնական տեղեկատվության՝ բնակչության 9%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը: Իրենք շեշտը դրել են այն հատվածի վրա, որը հակահայկական է: Այնպես որ, տեսնենք»:
«Հայաստանի ձեռքում է «ստորագրե՞լ ԵՄ-ի հետ համաձայնագիր, թե՞ ոչ»։ Հայաստանը պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի երկրի ապագան, զարգացումը, տեսքը։ ԵՄ-ն չի կարող որոշել Հայաստանի փոխարեն։ ԵՄ-ն հետաքրքրված է, ցուցադրել է այդ հետաքրքրվածությունը»,- ասում է Չեխիայի նախկին փոխվարչապետ, Արտաքին գործերի նախկին նախարար Կիրիլ Սվոբոդան։
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ:
«Հայաստանը և որևէ այլ երկիր չի կարող կամուրջ լինել Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Չեխիայի փոխվարչապետ (2002-2004թթ.), Արտաքին գործերի նախարար (2002-2006թթ), ներկայումս Պրահայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր և Պրահայի առաջատար բուհերի դասախոս Կիրիլ Սվոբոդան` անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի բանակցություններին, որոնց ընթացքում Սոբոտկան հույս էր հայտնել, որ Հայաստանը դառնա կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ անդամ երկրների, այդ թվում Չեխիայի, միջև:
Մինսկյան պայմանավորվածությունները ստորագրելու պահից ի վեր Ուկրաինայի արևելքում զոհվել է ավելի քան 400 մարդ, հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը:
Կրեմլում ուշադիր ուսումնասիրում են ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նախագահի զեկույցը, որտեղ Վաշինգտոնը դիտարկում է Ասիայում կամ Եվրոպայում հրթիռների տեղակայման հնարավորությունը՝ ուղղված ռուսական միջուկային պոտենցիալի դեմ:
«Տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց ի վեր անցած 10 ամիսները ապացուցել են մեկ բան՝ Ռուսաստանն ի վիճակի է իրեն անձամբ կերակրել: Իհարկե, դրա հետ հաշվի են նստելու նաև նրանք, ովքեր մեզ հետ կցանկանային համագործակցել ու նրանք, ովքեր պատժամիջոցների ռեժիմի պատճառով բաց է թողնում ռուսական շուկայում զգալի հնարավորությունները»,- Մեդվեդևի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
«Թուրքիայի հայ համայնքը հավասար հեռավորության վրա է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն` անդրադառնալով կիրակի օրը Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:
Պաշտոնական Բաքուն Արևմուտքի հետ գնում է հարաբերությունների խստացման: Հենց այսկերպ կարելի է գնահատել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը:
ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ Ալ-Բադրին դրական է գնահատում 2016թ. նավթային շուկայի ապագան, հայտնում է TASS-ը:
«Վրացի ժողովուրդը ու երկրի կառավարությունը հարգանքի են արժանի այն բանի համար, որ կոնկրետ առաջընթաց են գրանցել այն երկարատև ու դժվարին գործերում, որոնք հաստատել է Եվրամիությունը Վրաստանի հետ, երբ ստորագրեց Ասոցացման համաձանագիրը: Վրաստանը իսկապես շատ բան է արել»,- հայտարարել է Ռուբինը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է վաճառել «Ռոշեն» հրուշակեղենի ընկերության իր մասնաբաժինը վաճառել Rotschild ընկերությանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Իմանալով Սերժ Սարգսյանի բնավորությունը՝ ինքը որևէ մեկի հանդեպ հետևանքներ չի թողնում իր մեջ, քանի որ խնդիրը կար, ինքը ասեց, խնդիրը վերջացավ, հո թշնամի չե՞ն մնալու»:
Հունական կղզիներ ժամանող ներգաղթյալների թիվն ավելացել է 6 անգամ, վկայում են ՄԱԿ-ի տվյալները: Կազմակերպության տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամսում Հունաստան է ժամանել մոտ 42 հազար ներգաղթյալ, առաջին հերթին՝ Աֆրիկայից:
Բալթիկ ծովում ու Լեհաստանում Վրաստանի մասնակցությամբ սկսվել են ՆԱՏՕ-ի Baltops-2015 ռազմական զորավարժությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ աշխատանքից ազատել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին, հայտնում է TASS-ը:
Երեկ Բաքվի Սաբունչինսկի շրջանում 27-ամյա Նասիբա Գուրբանովան խեղդել է իր փոքրիկ դուստրերին ու ինքնասպանության փորձ է ձեռնարկել, հայտնում է ANS Press-ը:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայից պահանջել է հրաժարական ներկայացնել: Պատճառը կոռուպցիոն խոշոր սկանդալն է, որում ներգրավված է նաև վարչապետը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ազատ ու ինքնուրույն մամուլը դեմոկրատական ու բաց հասարակության կարևոր բաղադրատարրերից է: Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է ու մենք Թուրքիային կոչ ենք անում ապահովել ժողովրդավարության արժեքները, ներառյալ՝ ազատ գործընթացները, դատական ազատությունը, ազատ կամարտահայտնելու իրավունքը»:
«Եթե իրավիճակը լավանա, Մինսկի համաձայնագրերը կատարվեն, հնարավոր կլինի խոսել պատժամիջոցների մեղմացման մասին, սակայն ներկայում թվում է, թե իրավիճակը ուղղվում է դեպի պատժամիջոցների խստացում»:
Ֆրանսիական իշխանությունները դեմ են Իսրայելը բոյկոտելուն, սակայն որոշել ֆրանսիական հեռահաղորդակցության հսկա Orange-ի ռազմավարությունը կարող է անել միայն նրա ղեկավարությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը, հայտնում է RIA Novosti-ն:
Բրիտանուհի Կորրի Ռոուլենդը 33 տարեկանում դարձել է երկրի ամենաերիտասարդ տատիկը, հայտնում է The Daily Mail-ը:
Երևանի ժամանակով ժ. 12.26-ին Brent-ի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,55%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 61,69 դոլար՝ նորացնելով այս տարվա ապրիլի 15-ի մինիմումը:
Իրանի ու Արևմուտքի միջև համաձայնագրի կնքման վերջնական ժամկետի մոտենալուն զուգահեռ միջուկային բանակցությունները թևակոխել են «ուլտրազգայուն» փուլ:
«Վարվառա Կարաուլովան ձերբակալվել է Թուրքիայի տարածքում հունիսի 4-ին թուրքկան Ինտերպոլի աշխատակիցների կողմից: Դեսպանությունը իր կողմից տեղեկացրել է այս մասին ուսանողուհու ծնողներին»:
Հունիսի 1-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտի քաղաքապետարանի պատմական սրահում տեղի ունեցավ «Հայաստան. երկիր Եվրոպայի սահմանագծում» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Թյուրինգիայի մասնաճյուղի, Հայ-գերմանական ընկերակցության և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: