Վաղաժամկետ դադարեցվել են մի քանի համայնքների ղեկավարների լիազորությունները

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին Արմավիրի մարզի Արաքս, Բաղրամյան, Ամասիա համայնքների ղեկավարների լիազորությունները:

Կառավարության որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ  որոշման ընդունումը պայմանավորված է այս համայնքների ղեկավարների կողմից հրաժարականներ ներկայացնելու հանգամանքով:

Ըստ նրա՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնքներում 2016թ. սեպտեմբերի 18-ին արդեն իսկ ընտրվել են այդ համայնքների նոր ղեկավարներ՝ համայնքների ղեկավարների լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Արաքս (Էջմիածնի շրջ.), Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Ամասիա համայնքներում արտահերթ ընտրություններ նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930