
Պակիստանում գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Նախնական տեղեկություններով՝ Պակիստանի Կարաչի քաղաքում երկու գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, սակայն զոհերի թիվն ավելանում ե։ Տուժել է մոտ 40 մարդ։
Գնացքներից մեկը մխրճվել է մյուսի շարժակազմի մեջ, որը կանգնած է եղել կայարանում։
Սկսվել է հետաքննություն, պարզվում են կատարվածի հանգամանքները։