Բաժիններ՝

Թրամփը երեկույթի հրավերներ է բաժանել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընդունելության հրավերներ է բաժանել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, գրում է USA Today-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփն ու փոխնախագահի պաշտոնում նրա թեկնածու Մայք Փենսոը ընդունելություն են կազմակերպելու Նյու Յորքի Hilton Midtown հյուրանոցում՝ նախագահական ընտրությունների անցկացման գիշերը՝ նոյեմբերի 8-ի, լույս 9-ի գիշերը։

Նշվում է, որ երեկույթի են հրավիրվում «միայն ընկերներն ու նրանք, որոնք աջակցում են Թրամփ-Փենս ընտրարշավին»։

Հիլարի Քլինթոնը, իր հերթին, ԱՄՆ նախագահական ընտրությունների գիշերը ընտրությունների արդյունքների հրապարակմանը կսպասի Նյու Յորքի Ջեյքոբ Ջևիսթի կոնֆերենս-կենտրոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930