Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի առաջնորդն իր կողմնակիցներին հորդորել է չլքել Մոսուլը

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին կոչ է արել Մոսուլում գտնվող զինյալներին, ինչպես նաև քաղաքի բնակիչներին դիմադրություն ցուցաբերել իրաքյան զորքերին, հայտնում է Interfax-ը։

Աուդիոուղերձում Ալ-Բաղդադին կոչ է արել քաղաքի բնակիչներին «պայքարել թշնամիների դեմ», իսկ ԴԱԻՇ-ի զինյալներին՝ «անհավատների գիշերները վերածել օրերի, քաոս սերմանել նրանց հողերում ու այնպես անել, որ նրանց արյունը գետերի նման հոսի»։

Նա նաև հայտարարել է, որ հարկավոր է ակտիվորեն պայքարել Թուրքիայի դեմ, որը «աթեիստների կողմնակից է»։

«Այս տոտալ պատերազմը և մեծագույն ջիհադը, որն այսօր վարում է ԴԱԻՇ-ը, միայն ուժեղացնում է մեր հաստատուն հավատը, որ այս ամենը, տա Աստված, միայն հաղթանակի նախերգանք է»,- հայտարարել է Ալ-Բաղդադին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս