ԱՄՆ նախագահական ընտրություններ. Քլինթոնի վարկանիշը զգալի ավելացել է. Reuters
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 6%-ով առաջ է անցել Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից՝ ընտրությունների անցկացումից 5 օր առաջ, գրում է Reuters-ը։
Համաձայն հարցման արդյունքների, որն անցկացրել է Reuters-ը Ipsos-ի հետ համատեղ։ Ընտրողների 45%-ը հայտնել է, որ կքվեարկի Քլինթոնի օգտին, այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 39%-ը։
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը։
Դրան մասնակցել է 1772 ամերիկացի։