Բաժիններ՝

«Դժվարին պահին Ռուսաստանը ապացուցեց, որ Թուրքիայի ընկերն է». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, մեկնաբանել է երկու երկրների հարաբերությունները, հայտնում է Anadolu գործակալությունը։

Չավուշօղլուն հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ապացուցել է, որ Թուրքիայի ընկերն է դժվարին պահին։

Երախտագիտություն հայտնելով Ռուսաստանին, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը աջակցել է Թուրքիայում հուլիսյան ձախողված հեղաշրջման ժամանակ, վերջինս ասել է. «Ընկերը դժբախտության մեջ է ճանաչվում։ Հենց այդ արտահայտությունն էլ գործով ապացուցեց Ռուսաստանը՝ ցուցաբերելով անկեղծ դիրքորոշում»։

Չավուշօղլուի խոսքով՝ թուրք ժողովուրդը երբեք չի մոռանա ընկերների աջակցությունը, այդ թվում՝ նաև Ռուսաստանի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930