![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904093.jpg)
Բաքվում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ վեցերորդ հանդիպումը: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպման ժամանակ նախարարները կքննարկեն նախորդ հանդիպումներում ընդունած որոշումներ, տարածաշրջանային տարբեր հարցեր:
Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ: Նրան կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: