Բաժիններ՝

Շվեյցարիան պատրաստ է միջնորդ դառնալ ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում

Շվեյցարիան այն կարծիքին է, որ եկել է երկխոսության միջոցով Հյուսիսային Կորեայի խնդիրը լուծելու ժամանակը եւ պատրաստ է միջնորդի դեր խաղալ Փենյանի հետ բանակցություններում: Այդ մասին Բեռնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լեյտհարդը:

«Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները գոյություն ունեն արդեն երկար տարիներ, բայց դա ոչինչ չի փոխում: Բնակչությունը տառապում է, բայց շարունակում է պաշտպանել իր երկրի ղեկավարությանը: Այնպես որ, կարծում եմ, եկել էերկխոսության ժամանակը»,-ասել է նա:

Նախագահն ընդգծել է, որ Շվեյցարիան պատրաստ է միջնորդ դառնալ նման երկխոսություն անցկացնելու հարցում:

«Առաջիկա շաբաթներին ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ԱՄՆ-ը եւ Չինաստանը ինչպես կազդեն իրադրության վրա»,-հավելել է նա: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հավաստել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի դեմ: Քաղաքական ղեկավարները քննարկել են նախօրյակին Փենյանի կողմից անցկացված միջուկային փորձարկումը: Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի իրեն ու ու իր դաշնակիցներին՝ «օգտագործելով դիվանագիտական, սովորական ու միջուկային հնարավորությունների ողջ սպեկտրը»:

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ խոսքը վերաբերում է մարտալիցքի, որը կարող է օգտագործվել բալիստիկ միջմայրցամաքային հրթիռների հանդերձման համար: Հարավկորեացի զինվորականները պայթյունի հզորությունը գնահատել են 100 կիլոտոննա:

Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված միջուկային փորձարկումը հարուցել է միջազգային հանրակցության կոշտ հակազդեցությունը: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգոթյան խորհուրդը սեպտեմբերի 4-ին կանցկացնի արտահերթ նիստ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս