Մահացել է Steely Dan ռոք խմբի հիմնադիր Ուոլթեր Բեքերը
67 տարեկան հասակում վախճանվել է ամերիկյան Steely Dan ջազ-ռոք խմբի կիթառահարը եւ հիմնադիրը: Այս մասին հաղորդվում է երաժշտի կայքում: Մահվան պատճառները չեն ճշտվում: Ինչպես հայտնել է Spin հրատարակությունը, Բեքերը բաց է թողել Steely Dan-ի վերջին երկու համերգները, որովհետեւ գտնվում էր բուժման մեջ: Նրա ընկեր եւ ռոք խմբի վոկալիստ Դոնալդ Ֆեյգենը հավաստել էր, որ կատարողն ապաքինվում է, բայց մանրամասներ չէր հայտնել:
Բեքերը եւ Ֆեյգենը Steely Dan-ը հիմնել են 1970 թվականին Նյու Յորքում: 11 տարի անց խումբը ցրվել է, բայց 1993 թվականին երաժիշտները վերսկսել են ելույթները: Խումբը 2001 թվականին գրանցվել է ռոք-ն-ռոլի փառքի սրահում: Ռոքերները թողարկել են ինը ստուդիական ալբոմ: Նրանց Two Against Nature ձանապնակն ստացել է «Գրեմմի» մրցանակ «Տարվա լավագույն ռելիզ» անվանակարգում: Everything Must Go անվամբ վերջին ալբոմը թողարկվել է 2003 թվականին: