Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնի գովազդած կայքը ենթարկվել է կիբեռգրոհի

Հաքերները գրոհել են ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմնակիցների շփման համար նախատեսված Verrit ինտերնետ-պորտալի վրա են այն բանից անմիջապես հետո, երբ քաղաքական գործիչը Twitter-ի իր միկրոբլոգում խորհուրդ է տվել օգտվել այդ կայքից: Այդ մասին հայտնել է Recode կայքը, որը գրոէԷ տեխնիկայի եւ տեխնոլոգիաների մասին:

Սեպտեմբերի 3-ի երեկոյան Քլինթոնն իր միկրոբլոգում գրել էր, թե ինքն «ուրախ է բաժանորդագրվել» @Verrit մեդիահարթակի օգտահաշվին, որը միավորում է իր կողմնակիցներին, եւ իր բաժանորդագիրներին հարցրել է՝ նրանք չեն ցանկանում արդյոք միանալ դրան:

Ինչպես հայտարարել է պորտալի հիմնադիր Փիթեր Դաուն, այդ հաղորդագրությունից անմիջապես հետո մուտքը կայք արգելափակվել է «բավականին խոշոր եւ բարդ» կիբեռգրոհի հետեւանքով: Նա հայտարարել է, որ չգիտե, թե ստույգ ով է կանգնած միջադեպի հետեւում, բայց ընդգծել է, որ դա կապված չէ կայք Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածուի կողմնակիցների հոսքի հետ: Սեպտեմբերի 4-ի առավոտվա դրությամբ մուտքը կայք վերականգնված չէր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս