Գրոզնիում հանրահավաքն ավելի քան 1 մլն մարդ է հավաքել ի պաշտպանություն Մյանմայի մուսուլմանների
Գրոզնիում սեպտեմբերի 4-ին Մյանմայի «մուսուլմանների ցեղասպանության» դեմ անցկացված հանրահավաքին ներկա է եղել ավելի քան 1 մլն մարդ: Այդ մասին հայտնել են ակցիայի կազմակերպիչները: «Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 1 մլն մարդ»,-«Ինտերֆաքս»-ին ասել են միջոցառման կազմկոմիտեում:
Գրոզնու կենտրոնում հանրահավաքն անցկացվել է բեմում տեղադրված գլխավոր կարգախոսի ներքո՝ «Ոչ Մյանմայի մուսուլմանների ցեղասպանությանը»: Ակցիային մասնակցել է հանրապետության ղեկավարությունը:
Հանրահավաքում ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմում, որում դրա մասնակիցները խնդրում են նպաստել Մյանմայում ռոհինջա մուսուլմանների նկատմամբ գործադրվող բռնությունների դադարեցմանը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել Է, որ հանդես կգա ՌԴ-ի ղեկավարության քաղաքական ուղեգծի դեմ, եթե այն աջակցի Մյանմայի իշխանություններին, որոնք Ռաքհայնի նահանգում ճնշում են ռոհինջա մահմեդականներին: «Եթե նույնիսկ Ռուսաստանն աջակցի շայթաններին, որոնք այսօր հանցագործություններ են կատարում, ես դեմ եմ Ռուսաստանի դիքորոշմանը: Որովհետեւ ես ունեմ իմ տեսակերպը, իմ դիրքորոշումը»,- ասել է Քադիրովը: