![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904058.jpg)
Անթալիայում օգոստոսի 31-ին ձերբակալված Գերմանիայի երկու քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:
Ձերբակալված երկրորդ քաղաքացին շարունակում է պահվել բանտում:
Նշվում է, որ Գերմանիայի քաղաքացիները, ովքեր ազգությամբ թուրքեր են, ձերբակալվել էին գյուլենականների հետ առնչություններ ունենալու կասկածանքով:
Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ Թուրքիայի բանտերում կալանավորված է մնում իրենց երկրի 54 քաղաքացի, նրանց շարքում են լրագրողներ ու իրավապաշտպաններ:
Այս ձերբակալություններից հետո գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել էին Թուրքիայի իշխանությունների գործելաոճը: