Բաժիններ՝

Շոտլանդիան ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ երկիրը

Շոտլանդիան, Rough Guide ուղեցույցն ստեղծողների վարկածով, ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ երկիրը: Այդ մասին գրել է Daily Record թերթը: Փորձագետներն այս եզրակացության են եկել՝ անցկացնելով Rough Guide-ի ընթերցողների հարցում: Ուսումնասիրության մասնակիցները հատկապես նշել են այս տարածաշրջանի վայրի լողափերը, լճերը եւ դղյակները:

«Մենք ուրախ ենք, որ Շոտլանդիան նման հիանալի արձագանքներ է ստացել Rough Guide-ի ընթերցողներից, սակայն այս լուրն անակնկալ չի դառնա նրանց համար, ովքեր արդեն եղել են մեր հիանալի երկրում»,-հայտարարել է VisitScotland ազգային տուրիստական կազմակերպության նախագահ Մալքոլմ Ռոհեդը:

Վարկանիշի երկրորդ տեղը բաժին է հասել Կանադային: Նոր Զելանդիան եզրափակում է եռյակը: Չորրորդ հորիզոնականում Իտալիան է, հինգերորդում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Նվազման կարգով թոփ-10-ում նաեւ տեղ են գտել Ինդոնեզիան, Անգլիան, Իսլանդիան, ԱՄՆ-ը եւ Ուելսը:

Rough Guide-ի ուղեցույցները թողարկվում են 1982 թվականից: Ներկայում դրանք ընդգրկում են ավելի քան 200 ուղղություններ եւ տարածվում ամբողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս