Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդը բացել է Մեծ Բրիտանիայի ամենաբարձր կամուրջը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին սեպտեմբերի 4-ին Շոտլանդիայում բացել է երկրի ամենաբարձր կամուրջը, որը կրում է Queensferry Crossing անվանումը: Դրա երեք հենարանները հասնում են 207 մետր բարձրության։

Կառույցի պաշտոնական բացման արարողությունը հեռարձակվում էր Sky News հեռուստաալիքի եթերում: 91-ամյա թագուհին 96-ամյա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ուղեկցությամբ եւ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի ներկայությամբ կտրել է խորհրդանշական ժապավենը՝ պաշտոնապես բացելով կամուրջը տրանսպորտի երթեւեկության համար:

Queensferry Crossing-ի ընդհանուր երկարությունը, որը Ֆերթ օֆ Փորթ ծոցի վրայով ձգվում է դեպի Էդինբուրգից արեւմուտք ընկած շրջան, կազմում է 2700 մետր, ինչն այն դարձնում է աշխարհում ամենաերկար եռահենարանային ճոպանային կամուրջը: Չորս կամրջամասերից առավել երկարը կազմում է 650 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930