![](/banners/BeFunky-design.jpg)
BRICS-ի ղեկավարները կոչ են արել ստեղծել հակաահաբեկչական լայն կոալիցիա
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904030.jpg)
BRICS-ի երկրների ղեկավարները միջազգային հանրակցությանը կոչ են արել ստեղծել լայն հակաահաբեկչական կոալիցիա, պաշտպանել են ՄԱԿ-ի համակարգող դերը: Այդ մասին ասված է BRICS-ի երկրների ղեկավարների հռչակագրում, որն ընդունվել է գագաթնաժողովում:
«Մենք միջազգային հանրակցությանը հիրավի լայն միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման կոչ ենք անում եւ այդ առնչությամբ պաշտպանում ենք այդ բնագավառում ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերը»,- ասված է փաստաթղթում:
Հռչակագրում ընդգծված է, որ «ահաբեկչության դեմ պայքարը պետք է մղվի միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը, փախստականների իրավունքների բնագավառում միջազգային նորմաները եւ միջազգային հումանիտար իրավունքը, մարդու իրավունքները եւ հիմնական ազատությունները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: